ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էմանուել Մակրոն. Եթե ուզում եք, ինձ պոպուլիստ անվանեք, բայց ոչ դեմագոգ

Էմանուել Մակրոն. Եթե ուզում եք, ինձ պոպուլիստ անվանեք, բայց ոչ դեմագոգ
19.03.2017 | 18:32

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է, որ ցանկության դեպքում իրեն կարող են պոպուլիստ անվանել, բայց ոչ դեմագոգ՝ ինքը չի խաբում մարդկանց: Մակրոնը հայտարարել է, որ իրեն բոլորովին չի շփոթեցնում, որ իրեն պոպուլիստ են անվանում:


«Եթե պոպուլիստ լինել նշանակում է մարդկանց հետ առանց տարբեր մեխանիզմներ օգտագործելու խոսել, ես ուզում եմ պոպուլիստ լինել: Այս տեսանկյունից, այդպիսին էր Շառլ դե Գոլը: Բայց պետք չէ դա դեմագոգիայի հետ շփոթել… ՈՒստի եթե ուզում եք, ինձ պոպուլիստ անվանեք: Բայց ինձ դեմագոգ մի անվանեք, որովհետև ես ժողովրդին չեմ խաբում»,- ասել է Մակրոնը: Ipsos ընկերության նոր հարցման տվյալներով՝ Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում կարող է հաղթել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին՝ 61 %՝ 39 %-ի դիմաց: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ